Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը ձերբակալվել է ուրանի վաճառքի փորձի համար
ОбществоՎրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն ապրիլի 18-ին ձերբակալել են Վրաստանի և Հայաստանի 3-ական քաղաքացիների, ովքեր փորձել են ուրանի վաճառքի գործարք իրականացնել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վրացական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հանցավոր խմբի անդամները ծրագրել էին վաճառել 200 միլիոն արժողու թյամբ ուրանի U238 իզոտոպ:
«Տրանսպորտային միջոցը, որում գտնվում էր ուրանը, առգրավվել է հանցավոր խմբի անդամներից մեկի բնակարանի մոտից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ռադիոակտիվ նյութերի պահպանության և վաճառքի հատկանիշներով: Վրացական օրենսդրության համաձայն` նշված հանցագործության համար նախատեսվում է հինգից տաս տարի ազատազրկում: