Oscar de la Renta-ն ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն (լուսանկարներ)
LifestyleՀեղինակավոր Oscar de la Renta նորաձևության տունը ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն, որը ստեղծելիս բրենդի գլխավոր կրեատիվ դիզայներ Պիտեր Կոպինգը նախապատվությունը տվել է բացառապես դասական լուծումներին:
Ինչպես նշում է Tatler-ը, Կոպինգը հավատարիմ է մնացել նորաձևության տան ավանդույթներին` ապագա հարսնացուներին առաջարկելով զուսպ, լակոնիկ զգեստներ, որոնք կոչված են ընդգծելու իգական սեռի գլխավոր «զենքերից» մեկը` կանացիությունը:
Հետաքրքրական է, որ այս հավաքածուում ներառված նմուշների մեծ մասը, դիզայների մտահղացմամբ, զրկված են եղել քողից:












