Ի՞նչ ջինսեր է կրում աշխարհը
LifestyleՋինսերը պետք է անպայման իրենց տեղը գտնեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Եվ ամենևին նշանակություն չունի, թե կինը կամ աղջիկը ինչ տարիք կամ կազմվածք ունի, քանի որ, ինչպես բոլորին է հայտնի, ջինսն առօրյայում կրելու ամենահարմար հագուստի տեսակն է:
Այսօր ջինսեր կարելի է տեսնել ամենուր: Առանց այս հանդերձի չի կարող մնալ ոչ մի կին: Ինչպես գիտենք, ջինսերը գոյության շատ հին պատմություն ունեն: Եվ թվում է, թե ժամանակակից կնոջն արդեն դժվար է ինչ-որ նոր տեսակներով զարմացնել: Բայց արի ու տես, որ ներկայիս ստեղծագործական մտքի անսահման թռիչք ունեցող դիզայներները հակառակն են ապացուցում: Նրանք անդադար անակնկալներ են մատուցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Մի բան անհերքելի է. ջինսերի տարատեսակ մոդելները շատ արագ սպառվում են: Նորաձևության հետևորդ կանայք ձեռք են բերում դրանք ու հաճույքով կրում: Ջինսերը շրջապատում են կանանց բառացիորեն ամենուր, որտեղ կամ ինչ առիթի էլ նրանք մասնակցեն: Ոմանք սիրում են ջինսեր կրել դրանց հարմարավետության, ոմանք՝ արտաքին տեսքի և կտորի որակի համար, ոմանք՝ ունիվերսալության համար: Չէ՞ որ ջինսի հետ ճիշտ համադրություն անելով՝ այն կարելի է կրել ողջ տարին` չմտածելով այն փոխելու մասին: Ամռանը և գարնանը ամենևին դժվար չէ այն «տեղավորել» ձեր ընդհանուր կերպարի մեջ:
Ժամանակակից միտումները թույլ են տալիս ընդգծել ձեր գեղեցիկ կազմվածքի կանացիությունն ու նրբագեղությունը: Դրանք, առաջին հերթին, իրանը գրկող, նեղ ջինսերն են դասական երանգներով` մուգ կապույտ և սև: Ահա թե ինչ ջինսեր են կրում աշխարհում:
Orer.am-ը պատրաստել է գեղեցիկ ֆոտոշարք:



























