Քրիս Բրաունը` Ռիհանային ծեծելու մասին. «Ես ինձ հրեշ էի զգում»
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Թվում է՝ Քրիս Բրաունի անունը մշտապես ասոցացվելու է սկանդալային պատմության հետ, հատկապես այն բանից հետո, երբ 2009 թվականին նա ծեծել էր իր սիրեցյալ Ռիհանային։ Երաժիշտի կարիերայի մասին փաստագրական ֆիլմ են նկարել՝ «Բարի գալուստ իմ կյանք» վերնագրով և այնտեղ պատմվում է ոչ միայն Քրիսի ստեղծագործությունների, այլ նաև այդ սկանդալի մասին։
Դուրս է եկել ֆիլմի թրեյլերը, որի սկզբում Ջենիֆոր Լոպեսը, Աշերը, Ջեյմս Ֆոքսը, Րիտա Օրան խոսում են Բրաունի տաղանդի մասին։ Սակայն դրանից հետո էկրանին հայտնվում են կադրեր լուրերի թողարկումից, որտեղ նշվում է, որ Ռիհանան հայտնվել է հիվանդանոցում Քրիսի հետ վեճից հետո։
«Ես ինձ հրեշ էի զգում։ Ամերիկայի սիրելիից ես վերածվեցի պետության թիվ մեկ թշնամու»,- ասում է տեսանյութում 26-ամյա երաժիշտը։ Նա խոստովանում է, որ դժվարությամբ է հաղթահարել այդ փուլը։
«Ես մտածում էի ինքնասպանության մասին։ Ես չէի քնում, չէի ուտում և անում էի անմիտ բաներ»,- ասել է Քրիսը։ Նրա մայրը նույնպես հիշում է. «Դա իմ կյանքի ամենավատ օրն էր և հավանաբար նաև նրա կյանքի։ Ես զգում էի, որ կորցնում եմ որդուս»։
Հիշեցնենք, որ Քրիս Բաունը ծեծի էր ենթարկել Ռիհանային «Grammy» մրցանակաբաշխության նախօրեին, 2009 թվականին։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և նշանակել էր 5 տարի պայմանական ազատազրկում և արգելել նրան մոտենալ Ռիհանային 46 մետրից ավելի մոտ։