2.5 միլիոն դիտում. Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի նոր արդյունքը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը շարունակում է գրավել եվրոպացի հանդիսատեսի սրտերը։ Ստեղծագործության սիրո ալիքներն արդեն հասել են 2.5 միլիոն օգտատերերի, որոնք լսել եւ գնահատել են մեր այս տարվա հայտը։

Ուսումնասիրելով մրցույթի YօuTube-ի պաշտոնական ալիքում տեղ գտած տեսահոլովակները՝ կարելի է գալ այն եզրակացության, որ «LoveWave»-ն այս տարվա ֆավորիտներ համարվող Ռուսաստանին, Ավստրալիան իր դիտումների քանակով գերազանցում է, Ֆրանսիայի հետ գրեթե հավասար «պայքարի» մեջ է եւ զիջում է միայն Լեհաստանը ներկայացնող Միշալ Շպակին։
Հիշեցնենք, որ Իվետան YօuTube-ում 1 միլիոնի շեմը հատել էր երգի թողարկումից երկու շաբաթ անց։