40 զգեստ` ռոմանտիկ հանդիպման համար (լուսանկարներ)
LifestyleՇատ դարեր առաջ կանայք կարում էին զգեստներ թագավորական ընդունելությունների և պարահանդեսների համար:
Այն ժամանակվանից ի վեր երեկոյան զգեստների ձևը և ոճը փոխվել է` կախված մեր օրերի քաղաքական ու մշակութային իրադարձություններից: Եվ հիմա, երբ ակնհայտորեն ամեն ինչ փոխվել է, երեկոյան զգեստները մեծ պահանջարկ են վայելում հատկապես շնորհանդեսների, երեկույթների ու տոնական միջոցառումների ժամանակ: Ռոմանտիկ հանդիպումը պահանջում է հատուկ զգեստ, որը կատարյալ տեսք կտա կրողին:
Ավազի ժամացույցի նմանվող կանացի ուրվագծին` փարթամ ու ծավալուն կիսաշրջազգեստով ու ընդգծված իրանով, փոխարինեցին կարճ ու նեղ զգեստները: Եվ հենց այդ զգեստ-վերնաշապիկների հիմքի վրա էլ Կոկո Շանելը ստեղծեց դարի սենսացիան` «փոքրիկ սև զգեստը»:
Սա լավագույն տարբերակներից է, որ կարելի է կրել ռոմանտիկ հանդիպմանը: Բայց սեզոնը թույլ է տալիս ընտրել գարնանային, պաստելային գույներ` կախված հանդիպման վայրից: Հոլիվուդի ծաղկման շրջանը աշխարհին նվիրեց կինեմատոգրաֆիական հմայք. նորաձևություն վերադարձան մինչև գետին հասնող, երկար, թափվող զգեստները` բաց մեջքով ու բաց թևքերով: Տնտեսական աճի ժամանակ, բոլորը նետվեցին դեպի շքեղ կանացիություն` շնորհիվ դիորյան ոճի` բազմաշերտ կիսաշրջազգեստ և ձգված իրան: Իսկ տիեզերական հետազոտությունները նույնպես իրենց արտացոլումը թողեցին նորաձևության ձևավորման վրա` դրանք արծաթագույն երանգներն ու հստակ երկրաչափական գծերով կոստյումներն էին:
Այս ամենը նաև փոխարինեց ռետրո ոճին` ժանյակներ, ժապավեններ և այլն: Նիհարելու մոլուցքի և գործվածքներ արտադրելու ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նորաձևության աշխարհ մուտք գործեցին սեքսուալ զգեստները: Այսօր արդեն նորաձև են համարվում այն հանդերձները, որոնք ի վիճակի են ընդգծել այն, ինչ մենք ուզում ենք ընդգծել: 2016 թվականի նոր առաջարկները ծաղկային երանգներն են և մանր, ապակե ուլունքներով ասեղնագործությունները, ինչպես նաև ժանյակներն ու ցանցավոր գործվածքները:
Կոնտրաստային ոճեր ստեղծելու համար առաջարկվում են ավանգարդ համարվող տարբերակներ`«մետաղական» կտորից, բայց չափազանց պարզ ձևվածքով: Տպավորիչ են հատկապես պաստելային երանգներով թեթև կտորներից կարված զգեստները:
Այս տարվա ընդհանուր տենդենցը` դա 80-ական թվականների նորաձևությունում առկա դետալների վերադարձն է. թելերով պատված մեջքի հատվածը, բազմաշերտությունը, «գոդե» կոչվող կիսաշրջազգեստը և այլն: Այս ամենը միտված է ընդգծել կանացի կազմվածքի ոճային ուրվագիծը: Բայց հիշեք` ինչ զգեստ էլ կրեք, Ձեզ առավել գրավիչ է դարձնելու ժպիտը և կեցվածքը: Հետևեք Ձեր շարժուձևին:
Orer.am-ը առանձնացրել է 40 զգեստ, որոնք հրաշալի տարբերակ են ռոմանտիկ հանդիպման համար:








































Պատրաստեց Լիանա Կարապետյանը