Քրիսի Թայգենը հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը
LifestyleՍիրահար զույգը ծնող է դարձել, իսկ նորածին դստերը անվանել են Լունա Սիմոնա Սթիվենս։
Երեխայի ծնվելու մասին պատմել է հենց ինքը՝ Քրիսին, որն իր Instagram-ում հրապարակել է էկրանի նկարը, որտեղ գրված է երեխայի քաշը (մոտ 3 կիլոգրամ)։
«Նա այստեղ է։ Լունա Սիմոնա, մենք այնքան շատ ենք քեզ սիրում», -նկարի տակ գրել է երջանիկ մայրը։
Նշենք, որ Քրիսի Թեյգենը և երգիչ Ջոն Լեջենդը ամուսնացել են 2013 թվականին։ 2015 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ զույգը պատրաստվում է երեխայի ծնունդին։
Թայգենը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը։
