Արքայադուստր Սոֆյան և արքայազն Կարլ Ֆիլիպը ծնող են դարձել
LifestyleՇվեդական թագավորական ընտանիքը համալրվել է. այսօր ծնվել է արքայազն Կարլ Ֆիլիպի և նրա կնոջ՝ Սոֆյայի առաջնեկը։
Առայժմ ընտանիքի անունից եղել է միայն կարճ հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ երեխան ծնվել է Ստոկհոլմի Danderyd հիվանդանոցում։ Իսկ ահա երեխայի սեռը դեռ չի բարձրաձայնվում և նշվում է, որ այն կհայտարարվի մոտ ժամանակում։
Կարլ Ֆիլիպը և Սոֆյա Հելքվիսթը ամուսնացել են 2015 թվականի հունիսին։ Հոկտեմբերին նրանք իրենց Facebook-յան պաշտոնական էջում հայտարարել էին, որ երեխայի են սպասում։