Աշխարհի ամենատարօրինակ թանգարանները (լուսանկարներ)
LifestyleՀասուն տարիքում ժամանակի ընթացքում մարդկանց սկսում են ձանձրալի թվալ թանգարանային այցելությունները։ Ինչևէ, թանգարաններ այցելելը բազմաթիվ դրական կողմեր ունի. այն օգնում է հաղթահարել սթրեսը և լավ է ուղեղի զարգացման համար, դու կարող ես նոր բաներ սովորել, նոր բաներ տեսնել, ոգեշնչվել, մտածել։
Ինչևէ, աշխարհի ամենատարբեր անկյուններում գոյություն ունեն ամեն տեսակ տարօրինակ թանգարաններ, որոնց գոյությունը թերևս կապշեցնի ձեզ։
5 Վատ արվեստի թանգարան, Բոստոն

«Վատ արվեստի թանգարանը» հիմնադրվել է 1994թ․-ին, և ինչպես արդեն անունից կարելի է կռահել՝ նվիրված է անտաղանդ արվեստին։
Վատ արվեստի թանգարանում կարելի է մոտավորապես 600 ստեղծագործություններ գտնել։ Թանգարանն իր այցելուներին ուղղված հաղորդագրության մեջ նշում է.
Թանգարանը... հպարտ է ցուցադրել «արվեստի» սարսափելի աշխատանքներ, որոնք ստեղծվել են անտաղանդ, դալտոնիկ, դողացող ձեռքեր ունեցող «արվեստագետների» կողմից...
4 Բժշկության թանգարան, Բրյուսել

Մանրակրկիտ դետալներով անատոմիական մոդելներով, բժշկական անտիկ գործիքներով ու աշխարհի տարբեր անկյուններից այստեղ բերված անատոմիայի գրքերով հագեցած Բրյուսելի բժշկության թանգարանն իսկական գանձարան է նրանց համար, ովքեր հետաքրքրված են բժշկությամբ։ Այստեղ կարելի է գտնել առողջական տարբեր փուլերում գտնվող մարդկանց մոմե արձանները՝ առողջ վիճակից մինչև հիվանդ վիճակ։
Թանգարանում ամենից շատ սարսուռ առաջացնում է այն բաժինը, որտեղի հավաքածուն մանրակրկիտ դետալներով ցուցադրում է սեռավարակներով հիվանդ մարդու մարմնի տարբեր հատվածները։ Եթե ցանկանում եք ամենայն մանրամասներով ուսումնասիրել հիվանդ մարդու մարմնի փոփոխությունները, ապա այցելեք հետևյալ հասցեով. Լեննիկսեբաան 808, 1070 Անդերլեխտ, Բելգիա։
3 Մումիաների թանգարան, Մեքսիկա

Մեքսիկայի Գուանախուատո բնակավայրում կարելի է մումիաների թանգարան գտնել. այո՛, հենց մումիաների։ Ցուցադրության են հանված 1833թ․-ին քաղաքում բռնկված խոլերայից մահացած մարդկանց մումիաները, այդ թվում նաև նորածինների։ Սրանք հիմնականում այն մարդկանց դիակներն են, ում հարազատները չեն կարողացել թաղել նրանց։ Մումիաները դասավորված են այնպես, որ այցելուներին քայլելիս թվում է, թե դրանք հետևում են նրան։ Թերևս անտեղի է ասել, որ եթե թույլ նյարդեր ունեք, ապա ավելի լավ է այստեղ չայցելել։
2 Գլորի հոգեբուժական թանգարան, Միսսուրի

Թանգարանը հիմնադրվել է 1967թ․-ին Ջորջ Գլորի կողմից։ Այստեղ ցուցադրվում է մտավոր խանգարումների բուժման զանազան մեթոդները։ Ցուցադրվող նմուշները ներառում են 525 աղավաղված նոթեր, որոնք հայտնաբերվել են հիվանդասենյակի աշխատող հեռուստացույցի մեջ։ Այս նոթերում կարելի է տեսնել այն հարցերի պատասխանները, որոնք բժիշկն ուղղել է հիվանդին՝ վերջինիս վիճակը գնահատելու համար։
Սարսուռ առաջացնող ցուցանմուշներից մեկն իրենից արվեստի գործ է ներկայացնում, որը ստեղծված է կին հիվանդներից մեկի կողմից կուլ տված 1446 առարկաներից։ Առարկաները ներառում են գդալների պոչեր, պտուտակներ, բուլավկաներ ու մեխեր, որոնք վիրահատական ճանապարհով հեռացվել են նրա ստամոքսից։
1 Մեգուրոյի մակաբույծների թանգարան, Տոկիո

Մեգուրոյի մակաբույծների թանգարանն աշխարհի միակ թանգարանն է, որը նվիրված է մակաբույծներին։ Ցուցադրության հանված նմուշների թիվը գերազանցում է 45,000-ը։ Դրանց թվում կարելի է տեսնել աշխարհի ամենաերկար՝ 8.8 մետրանոց երիզորդին, մակաբույծներով վարակված փքված փորով առնետի և նույնիսկ ինտերակտիվ հետաքրքիր այլ ցուցանմուշներ։