ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 19-ին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման ժամանակ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած մեծածավալ օժանդակության և օգնության համար` նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, հիմնարար բոլոր ուղղություններով կատարվող բարեփոխումները, տարբեր ոլորտներում նախատեսվող աճը, նաև խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը: Կարևորվել է ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստեղծված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհրդի կողմից տարվող աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` դեսպան Միլսը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարևոր գործընկեր է, որի հետ աշխատանքային լավ հարաբերությունները համագործակցության խորացման երաշխիք են:
«ԱՄՆ դեսպանատունը երկկողմ տնտեսական և կոմերցիոն կապերին զարկ տալու նպատակով սերտորեն ու արդյունավետ կերպով գործակցում է էկոնոմիկայի նախարարության հետ` վերջերս ձևավորված Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում: Մենք պատրաստ ենք նաև շարունակել մեր համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջութ յան, բիզնեսի խթանման հարցերում ու կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշել է դեսպան Միլսը, հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են տարվում հակակոռուպցիոն մեխանիզմների և մրցակցային քաղաքականության մշակման ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել մրցակցային օրենսդրության վերանայման գործընթացին, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` հակակոռուպցիոն քաղաքականություն ձևավորելու նախարարության ստանձնած հանձնառությանը, կարևորելով բոլոր գործընթացներում բաց և թափանցիկ աշխա տելաոճը:
-Կարծում եմ, ոլորտային, ներառյալ մրցակցային միջավայրին վերաբերող բարեփոխումները, արհեստավարժ մասնագետների կողմից ստեղծված փաստաթղթերով ու ձևակերպումներով, միայն առաջ կմղեն դրանց հաջող իրականացումը, - ասել է Արծվիկ Մինասյանը, նշելով կրթական ծրագրերի իրականացման և շարունակականության կարևորությունը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ինովացիոն ծրագրերի համատեղ իրագործման հնարավորությանը, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների և մի շարք այլ ոլոտներում փոխգործակցության խորացմանը: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման ու ամրապնդման պատրաստակամության հանձնառությունը: