Մաքուր օդին զբոսնելը բարձրացնում է ինտելեկտը
LifestyleՇաբաթական երեք անգամ 40 րոպե, առանց ընդհատման մաքուր օդին զբոսնելը օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար:
Իլլինոյսի համալսարանի նյարդավիրաբույժները անմիջական կապ են գտել ինտելեկտի զարգացման և մաքուր օդին զբոսանելու մեջ:
Հաստատվել է, որ զբոսնելը նպաստում է ինտելեկտի զարգացմանը։
Սակայն, գիտնականների պնդմամբ, լավ արդյունք կլինի շաբաթական առնվազն երեք անգամ զբոսնելու դեպքում:
Նախկինում գիտնականները եկել էին այն եզրակացության, որ ինտելեկտի զարգացման վրա լավ ազդեցություն է ունենում կարճաժամկետ հիշողության մարզումը: