Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահի հետ
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոյի հետ:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ կոլեգիայի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթցքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի գործունեության հիմնական ուղղություններից մեկը առևտրային և վարչական խոչընդոտների հնարավորին վերացումն է և անդամ երկրների տնտեսությունների արդյունավետության բարձրացումը:
«Հանձնաժողովն ապահովում է որոշումների ընդունման թափանցիկություն: Բոլոր կարգավորիչ ակտերը, որոնք ընդունվում են ԵՏՀ-ում, քննարկվում են նաև բիզնես մակարդակում»,- ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Նա նաև շեշտել է, որ Հանձնաժողովն արդյունավետորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ներդրումների, համատեղ ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծման գործում:
Ալեքսիս Ռոդզյանկոն իր հերթին շեշտել է իրենց հետաքրքրվածությունը Հանձնաժողովի հետ երկխոսության առումով: Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս պահպանել գործնական կապեր: