«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ն իր ավանդն է բերելու ԼՂՀ տնտեսության զարգացմանը. ԼՂՀ վարչապետ
Общество«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ապրիլի 21-ին տեղի ունեցած նիստը նախագահել է խորհրդի նախագահ, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Նա ողջունել է նիստին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից ժամանած պատվավոր հյուրերին և բարձր գնահատել ուսումնարանի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նրանցավանդը: Արայ իկ Հարույունյանը ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ընդհանուր քարտուղար Հարություն Գևորգյանին և Ֆրանսիայի Լուար դեպարտամենտի շինարարական ֆեդերացիայի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Մարիո Լորենզեին:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը հանդես է եկել 2015-2016թթ. ուսումնական տարվա առաջին երկու եռամսյակի վերաբերյալ հաշվետվությամբ, որն առնչվում էր ուսուցման կազմակերպմանը, անձնակազմի ղեկավարմանն ու անշարժ գույքի և սարքավորումների կառավարմանը:
Ըստ զեկուցողի՝ հաշվետու ժամանակաշրջանում շինարարական կազմակերպությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում աշակերտների մի մասը ներգրավվել են շինարարական աշխատանքներում: Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս, հոգաբարձուների խորհրդի նախագահը կարևորել է սաների ընդգրկումը նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների նորոգման աշխատանքներում:
Նիստին ներկայացվել է նաև ուսումնարանի ֆինանսական հաշվետվությունը: Ուսումնական տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում հիմնադրամը ֆինանսավորվել է երկու աղբյուրից՝պետական բյուջեից (38 մլն 795 հազար դրամ) և Ֆրանսիայի հայկական հիմնադրամից (83 մլն 366 հազար դրամ): Ըստ հաշվետվության՝ ավելի քան 122 մլն դրամը ծախսվել է նպատակային: Ըստ ուսումնարանի տնօրենի ներկայացման՝ առաջիկայում համալրվելու է կրթօջախի մասնագիտությունների ցանկը՝ մետաղամշակում և էլեկտրատեխնիկա մասնագիտություններով: Բացի դրանից, նախատեսվում է ներդնել նաև վերականգնվող էներգետիկայի և ռոբոտաշինության վերաբերյալ առարկաներ:
Ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանում կրթօջախիգործունեությունը՝ վարչապետ Հարությունյանը ուսումնարանը կայացած կառույց է համարել:
«Շատերը թերահավատությամբ էին նայում կրթօջախի հիմնադրման գաղափարին, սակայն այսօր ուսումնարանը կայացած կառույց է համարվում: Համոզված եմ, որ այն դառնալու է կադրերի իսկական դարբնոց, և կրթօջախի թողարկած մասնագետները մոտ ապագայում իրենց ավանդն են բերելու տնտեսության զարգացման գործին»,- ասել է վարչապետը: