Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ զինծառայողների բուժման մասին իր հեղինակած օրենքի արդիականությունն այլևս չի ապացուցվի
ОбществоՀայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման,կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշմանը:
«Հարգելի′ գործընկերներ, այսօր ՀՀ Կառավարությունը պատգամավոր Էդմոն Մարուքյանի և իմ կողմից մեկ տարի առաջ նախաձեռնած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալականապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի հիման վրա ընդունեց «ՀայաստանիՀանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմանկարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը:
Դրանով մանրամասն կանոնակարգվում են ՀՀ պետականբյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում զինծառայողի ն բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման հետ կապված հարաբերությունները: Երբ մեկ տարի առաջ նախաձեռնում էինք օրենքի նախագիծը, այսպիսի իրավիճակ չէինք պատկերացնում, աչքներիս առաջ մեր հերոսները չէին... մենք ելնում էինք նրանից, որ մեր զինվորները կծառայեն իրենց հայրենիքին խաղաղության մեջ։ Ցավոք սրտի, այսօրվա իրավիճակում օրենքը ավելի քան արդիական է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ օրենք իր արդիականությունը այլևս չի ապացուցի նմանատիպ իրավիճակներում, «բայց անել ամեն ինչ մեր զինվորների շուտափույթ ապաքինման համար մենք պարտավորենք»։