Կեյտլին Ջենները և Դի Կապրիոն՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում
LifestyleTime ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը տարբեր բնագավառներից: Ընթերցողների ձայների շնորհիվ ցուցակում են հայտնվել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, դերսան Լեոնարդո Դի Կապրիոն, ռեալիթի-աստղ Քեյթլին Ջենները և ուրիշները:
Վարկանիշային ցուցակի առաջին էջում է հայտնվել Հիլարիի հիմնական մրցակից Բերնի Սանդերսը: Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ապա վերջիններս չեն գլխավորում ցուցակը, սակայն նույնպես լավ տեղերում են հայտնվել:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ամենաազդեցիկների ցանկում են հայտնվել Լեոնարդո Դի Կապրիոն, Օպրա Ուինֆրին, Թեյլոր Սվիֆթը, Կարլի Կրոսսը և տրանսգենդեր Քայթլին Ջենները: Սեռափոխությունից հետո նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենները դարձել է ավելի հայտնի, քան նախկինում: