Քայլի Ջենները հաշտվել է իր բոյֆրենդի նախկին սիրուհի Բլեք Չայնայի հետ
LifestyleNews.am-ը գրում է.
Եվ այնուամենայնիվ Քարդաշյանների ու Բլեք Չայնայի վիճաբանությունների շուրջ կրքերը, ըստ երևույթին, շինծու էին: Ամենայն հավանականությամբ Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի հարաբերությունների շուրջ սկանդալը արհեստական էր ստեղծվել՝ Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի վարկանիշը բարձրացնելու, կամ Չայնայի ու Ռոբի ապագա շոուի համար էր դա արվում, կամ գուցե այս ձեւով քույրերը Ռոբին փորձում էր վերադարձնել ընտանեկան «բիզնես»:

Ամեն դեպքում Քայլի Ջեններն, ասես ոչինչ չի պատահել, հանդիպել է Բլեք Չայնայի հետ, որից եթե հիշում եք՝ Քիմ Քարդաշյանի քույրը «փախցրել էր» ռեփեր Թայգային ( Չայնան երաժշտից որդի ունի՝ Քահիրոն):Աղջիկներն իրենց միկրոբլոգներում հրապարակել են մեկը մյուսի լուսանկարները, իրար անվանելով քույրեր ու լավագոււյն ընկերուհիներ:

Չայնան ու Քայլին միասին ժամանակ են անցկացրել վերջինի տանը, իսկ մենք, հիշեցնենք, որ երեկ Ռոբ Քարդաշյանն իր ապագա կնոջը նվիրել էր 200 հազար դոլար արժողությամբ մանուշակագույն Lamborghini: