Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի և արքայադուստր Սոֆյայի որդու առաջին լուսանկարը
LifestyleԱպրիլի 19-ին շվեդական թագավորական ընտանիքում համալրում եղավ. արքայազն Կարլ Ֆիլիպը և նրա կինը՝ Սոֆյան, առաջան անգամ ծնող դարձան։ Այսօր երջանիկ ծնողները արդեն հրապարակել են իրենց նորածին որդու և գահաժառանգի առաջին լուսանկարը և հայտարարել նրա անունը՝ Ալեքսանդր Էրիկ Բերթիլ Ուբերտուս։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ երեխան արդեն ստացել է իր տիտղոսը. այժմ նա Սեդերմանլանդի հերցոգն է։
Նորածնի լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Կարլը իր կնոջ հետ դուրս էր գալիս ծննդատնից։ Այժմ Շվեդիան շարունակում է տոնել փոքրիկ գահաժառանգի ծնունդը։ Վաղը, օրինակ, թագավորական ընտանիքի անդամները կմասնակցեն եկեղեցու պատարագին։

