Հայաստանում արտարժույթներն էժանացել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 22-ին կազմել է 479.13 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.31 դրամ՝ նվազելով 1.62 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 687.70 դրամ է՝ նվազելով 0.82 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 22-ին կազմել է 7.23 դրամ, նվազումը կազմել է 0.13 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266.8 դրամ, ոսկի՝ 19,243.93 դրամ, պլատին՝ 16,035.97 դրամ։