Ապրիլի 22-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող
ОбществоԵրեկ՝ ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ․ ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի (Həsənov Təbriz Bəxtiyar oğlu) մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 21-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում։
Թեբրիզ Հեսենովը Բաքվի Էլաթ (Ələt) գյուղաքաղաքի բնակիչ էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս շարունակում է թաքցնել Թ․ Հեսենովի մահվան փաստը։

