«Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպում է տարազներով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Общество«Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպում է կենտրոնի վարպետների ստեղծած հայկական ավանդական հագուստները՝ տարազները կրող հայ աղջիկների ու տղաների երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի նշան ազգային վերածննդի:
Այս մասին տեղեկացրին կենտրոնից՝ հավելելով. «Տարազները խորհրդանշում են Պատմական Հայաստանի 15 աշխարհները: Երթը մեկնարկելու է ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին: