Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ավագ լեյտենանտը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ…»

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ:  Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ:

-Մարտական հերթապահություն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրա վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը,- նոթատետրի թերթի վրա գծագրելով հարավարեւելյան ուղղությամբ մարտական դիրքերը` ասում է հրամանատարը:

– Ինչպե՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանությունը,- հայացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին:

-Ապրիլի 2-ի գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսագիր ստացանք, որ զգուշացնում էր  սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրություններ ամեն օր էինք ստանում,- խզված ձայնով պատմում է ավագ լեյտենանտը:- Ականանետի նշանառուին  խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մոտակա բարձունքի` Լյալյա-Իլյագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդյունքում շարժ չնկատեց: Մինչեւ գիշերվա ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի ավագը` Ադամ Սահակյանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարվել է: Ընդամենը հինգ րոպե էր անցել, մեկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախավորելով վաշտի հրամանատարական դիտակետից մինչեւ դիրքն ընկած հատվածը: Օդային կապով տղաներիս հրահանգավորեցի մտնել նախատեսված թաքստոց:

Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին հարձակվող հակառակորդին: Դիրքի ավագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապես որոշեցի հրամանատարական դիտակետից օգնության հասնել դիրքի իմ զինվորներին: Տեղ հասնելուն պես՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լյալյա-Իլյագի բարձունք եւ, զբաղեցնելով նպաստավոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղությամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձեւ պաշտպանության: Ժամկետային զինծառայող Ադամ Սահակյանը ղեկավարում էր մարտը փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշվարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինվորներից յուրաքանչյուրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգեւորված էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարյուրից ավելի հատուկջոկատայիններն արդեն խոցված էին: Մարտը շարունակվում էր: Զինվորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակետ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից հետո մարտապաշարը վերջանալու վրա էր:

Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնության է շտապում զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը: Ոգեւորվեցինք: Սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանին հրահանգավորեցի նպաստավոր դիրք զբաղեցնել գետնատնակի մոտակայքում եւ «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ:

Նա գերազանց կատարեց իր խնդիրը եւ ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովվեց օգնական ուժի անվնաս ժամանումը:  Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվեց մարտի: Սպաների ժամանումից կես ժամ էր անցել, երբ տեղեկացա, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը,  սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ:

Դիրքից  հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետեւից: Տեղ չհասած՝  հանդիպեցի վիրավոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հանձնարարեցի վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետեւում սպասող մեքենային: Հույս ունեի, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց…

Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եվ շարունակում է, երբ իմ հայացքը հանդիպում է նրա աչքերին:

-10-20 րոպե էր անցել: Պետք է վերադառնայի դիրք, սակայն ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատվեց: Չէի կարող համակերպվել մտքի հետ՝ տղաները չկան: Ընդամենը րոպեներ առաջ բոլորը ողջ եւ առողջ էին: Ինչ գնով էլ լիներ՝ պետք է բարձրանայի դիրք:  Հասա  գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղությամբ: Դիրքավորվել եւ նորից մարտի բռնվել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը  չհասցրեց, վիրավորվեց եւ գլորվեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքավորել զենքը: Ընդամենը հինգ փամփուշտ ունեի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազենային վիրավորում հասցրած հատուկջոկատայինին: Այնուհետեւ խոցեցի չորս մետր հեռավորության վրա երեւացող հակառակորդի եւս երկու զինծառայողների: Զենքս այլեւս չկրակեց:

Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա եւ կրակեց: Վիրավորվեցի: Գլորվեցի ձորը: Մտածեցին` զոհվել եմ, եւ չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10  մետր հեռավորության վրա էր` ամբողջությամբ արյան մեջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրավոր ընկերոջս գրկած 30 մետր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ  կանգ առնեմ: Ինձ հանձնարարեց. «Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի եւ հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»:

Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ եւ բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղությամբ: Վրիպեց: Առավոտյան 9:30-ին արդեն գումարտակի հրամանատարական կետում էի: Այստեղ մտածում էին, թե մյուս՝ բարձունքի թիկունքում գտնվող  դիրքի զինվորներս  զոհվել են: Բայց ես գիտեի, որ տղաներն այնտեղ են: Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թե ինչպես է դիրքի ավագը` Գուրգեն Հովհաննիսյանը,  ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարևան դիրքում ամրացածներիս` մեկը մյուսի ետեւից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին:

Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի:  Ես գիտեի, որ հնարավոր չէ բարձունքի թիկունքում գտնվող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ»,- հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի ավագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջե՛ք»,  իսկ Գուրգենը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»:

Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալ: Այսօր նույն տղաները մարտական հերթապահություն են իրականացնում մեկ այլ կարեւոր կետում:

Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնվող N մարտական դիրքին,  ապա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհվել են, եւ  իրենք կռիվը շարունակում են երկուսով: Ցավոք, ժամեր անց զոհվեց նաեւ Աշոտը, իսկ նրա կողքին կռվող զինվորը վիրավոր հասավ գումարտակի հրամանատարական կետ:

Օրեր անց Հարություն Նալբանդյանին եւս մեկ փորձություն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի հաղթահարեր իր զոհված ընկերների աճյունները ճանաչելու դժվարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարվում է խոսել:

-Տղաները իմ հիշողության մեջ կմնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զենքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռվում: Նրանք հավատացած էին իրենց ուժին եւ չնահանջեցին: Մենք մարտի բռնվեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցության տակ, որի կազմում միայն փորձառու զինվորականներ էին: Չեմ կարող ասել, թե հակառակորդի մարտավարությունը սխալ էր:  Թշնամին միայն մեկ բան հաշվի չէր առել, որ տակավին պատանի մեր զինվորը այդպես կդիմադրի: Նրանք մտածում էին, որ կես ժամվա ընթացքում կգրավեն դիրքն ու կշարունակեն  առաջխաղացումը, բայց այդպես չեղավ: Իմ վաշտը հյուծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէր չորս ժամ տեւողությամբ մարտի…

Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկված տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ ավելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:

Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել ավագ լեյտենանտին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիվանդասենյակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիվներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

hayzinvor.am

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»