Ֆրանսիայի գոլիստական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնել ԼՂ ժողովրդին
ОбществоՖրանսիայի գոլիստական «Ֆրանսիան սկզբում» կուսակցությունը հայտարարություն է ընդունել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի շփման գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
«Ֆրանսիան ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնում Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և զորակցում բոլոր զոհերի հիշատակը: Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերահսկեն 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրի կատարումը: Ֆրանսիան, Մինսկի խումբը և ՄԱԿ-ը պետք է արագ ձեռնարկեն նոր նախաձեռնություն և իրենց դիտորդների միջոցով վերահսկեն շփման գոտում իրավիճակը, հետաքննեն միջադեպերը, քանի որ նաև արտաքին ուժերի միջոցով հրահրվում է պատերազմ: Այս նպատակով Ֆրանսիան կիրականացնի բոլոր դիվանագիտական և իրավական միջոցները»,- ինչպես փոխանցում է վկայակոչելով nouvelles d`Armenie-ն, նշված է կուսակցության հայտարարության մեջ: