Օլանդն ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
ОбществоՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունելու է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին: Այդ մասին հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը:
Օլանդի և Հովհաննեսյանի հանդիպումն ընդգրկված է Ֆրանսիայի նախագահի հաջորդ շաբաթվա օրակարգում: Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին` տեղի ժամանակով 15:00-ին: