Հայոց ցեղասպանության տնտեսական կորուստները պետք է ժամանակի ընթացքում վերականգնվեն. շվեդ պրոֆեսոր
ПолитикаՄիջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը կարծում է, որ Թուրքիան պետք է երկխոսություն սկսի հայերի հետ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ: «Ներկայիս Թուրքիան պատասխանատու է 1915-ի դեպքերի համար, քանի որ այն նույն պետությունն է, Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսորը:
Օվե Բրինգը նշեց, որ միջազգային օրենքի սկզբունքներով` ցեղասպանության հետևանքով տնտեսական կորուստները պետք է ժամանակի ընթացքում վերականգնվեն ու հատուցվեն: «Եթե կան որոշակի մարդիկ, ովքեր սեփականության իրավունք են կորցրել, նրանց ընտանիքի անդամները Թուրքիայում կարող են ապացուցել, որ իրենց ընտանիքը ունեցել է տնտեսական հայց: Նրանք կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և փորձել ապացուցել, որ այդ հայցը երբեք չի ոչնչացել, ու դա կենդանի հայց է»,-ասաց Բրինգը: Նա հավելեց, որ դժվարին ուղի է սպասվում, քանի որ շատ փա ստեր պետք է ապացուցել, բայց դա տեսական հնարավորություն է, որ կարելի է կյանքի կոչել: