Գավառ քաղաքում կատարվեց ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների
ОбществоՀայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի առթիվ ապրիլի 24-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ կարգը կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային եւ Գավառի քաղաքային իշխանությունների նեկայ ացուցիչներ, հավատավորներ, դպրոցականներ:
Բարեխոսական կարգի ավարտին ներկաները Սուրբ խորանից իջեցված մոմից վառեցին մեկական մոմ եւ տեղափոխեցին բնակարաններ, երեկոյան այն կրկին վառելու եւ սրբադասված նահատակների ոգեկոչման առիթով տեղի ունենալիք մոմավառությանը միանալու նպատակով: Կիրակոս վարդապետ Դավթյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա դեպքերին, նշելով, որ Գեղարքունյաց թեմը, թեմի հավատավոր բնակչությունը պատրաստակամ են աջակցել առաջնագծում կանգնած զինվորին, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաներ ը ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքում կանգնեցված Մեծ եղեռնի եւ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշակոթողին:
Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրաման արարողությունից հետո «Ռազմիկ» թատերական հիմնադրամի դերասանները, Գավառի քաղաքապետարանի հրավերով, քաղաքի մշակույթի տանը ցուցադրեցին Եղեռնի 101-ամյա տարելիցին նվիրված «Վանա կատու» հայրենասիրական ներկայացումը: Ներկայացման բեմադրող ռեժիսորը ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի այրին էր՝ Լիանա Անթառանյանը:
Թեմի առաջնորդի հրավերով այսօր ժամը 16:00-ին Սուրբ Աստվածածին եկեղեցի եկան բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին մասնակցելու առաջնագծին օգնություն ցուցաբերելու նպատակով Գեղարքունյաց թեմի կողմից ապրիլի 17-24-ը հայտարարված մեկշաբաթյա հանգանակության ընթացքում հավաքված գումարի փոխանցման աշխատանքներին:
Խոսրով Խլղաթյան