Սքոթ Դիսիքը Քորթնի Քարդաշյանին շիկահերի հետ է փոխել
LifestyleՔորթնի Քարդաշյանի ու Սքոթ Դիսիքի հարաբերությունները անցած տարի այնքան էլ լավ չէին: Արդեն նախկին զույգը երեք երեխա ունի ու եթե պապարացիներին առայսօր չէր հաջողվում Սքոթին ուրիշ կնոջ հետ «բռնացնել», ապա այս անգամ նրանց հաջողվել է:


32-ամյա Սքոթին տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ինչ որ շիկահեր աղջկա հետ: Վերջինիս միանգամից անմիջապես անվանել են «խորհրդավոր շիկահեր», քանի որ պապարացիները չգիտեն, թե ով է այդ աղջիկն ու որտեղից է հայտնվել:
Ուր էր ուղեւորվում Քորթնիի նախկին բոյֆրենդը՝ նույնպես անհայտ է:

Իսկ Քորթնին այդ ընթացքում զբաղված էր երեխաներով: