Հիշում ենք եւ պահանջում. SOAD-ի բաս կիթառահար Շավո Օդաջյան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Աշխարհահռչակ System of a Down (SOAD) ռոք խմբի հայ անդամները մշտապես խոսել եւ շարունակում են կոչ անել ամբողջ աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Խմբի մենակատար Սերժ Թանկյանը բազմաթիվ հարցազրույցներից եւ թեմայի մասին բարձրաձայնելուց բացի, նաեւ սաունդթրեք է գրել Ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմի համար։ Սերժը քննադատում է անտարբեր աշխարհին, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագա ցեղասպանությունները եւ մարդկային կոտորածները կանխելու համար։
Ինչպես վերջերս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածության, այնպես էլ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ իրենց խոսքն են ասել եւ Սերժ Թանկյանը, եւ խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը, եւ բաս կիթառահար Շավո Օդաջյանը։

Վերջինս Արարատ լեռան ֆոնին լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ մեկնաբանություններում ավելացրել «Հայոց Ցեղասպանություն», «101-ամյա ժխտում», «Հայաստան» հեշթեգերը։