Հասմիկ Պողոսյանը նախարարության «Ոսկե մեդալով» է պարգևատրել Էստոնիայի արական երգչախմբի ղեկավարին
КультураՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ապրիլի 25-ին ընդունել է «Գրեմմիի» մրցանակակիր, Էստոնական ազգային արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային, «Էեսթի կոնսերթ» երաժշտական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Լայտենին և «Սաարեմա օպերա» փառատոնի զարգացման տնօրեն ու կազմակերպիչ Կերտու Օրրոյին:
Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից և հավելեցին. «Ողջունելով հյուրերին, Հ. Պողոսյանը հույս հայտնեց, որ նրանց այցը Հայաստան ամուր հիմք կհանդիսանա երկու երկրների միջև մշակութային համագործակցության, ինչպես նաև հայաստանյան համանման կազմակերպությունների հետ ուղիղ կապեր հաստատելու գործում: Նախարարն համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը կնպաստի նաև Հայաստանի և Էստոնիայի միջև մշակութային երկխոսության հետագա խորացմանն ու նոր ծրագ րերի իրականացմանը:
Նշենք, որ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում` երգչախումբը Էստոնիայի Սբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգին: 2015 թվականին տեղի է ունեցել նաև «Հովեր» երգչախմբի համերգները Յովի, Պյարնու և Տալլին քաղաքներում:
Քննարկվեցին նաև հայաստանյան երգչախմբերի հետ համատեղ համերգների իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին, նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրեց Էստոնիայի արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ»: