Միջազգային երիտասարդ դեմոկրատների միության՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը
БлогՀարգելի՛ հայրենակիցներ,
Միջազգային երիտասարդ դեմոկրատների միությունը (IYDU) 2016 թվականի ապրիլի 24-ին հանդես եկավ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ,
մեջբերվում է.
Ընկերնե՛ր,
1915 թվականի ճիշտ այս օրը, ապրիլի 24-ին, սկսվեց Հայոց Ցեղասպանությունը:
Միջազգային երիտասարդ դեմոկրատների միությունը վկայակոչում է Օսմանյան կայսրության կողմից ավելի քան մեկ միլիոն կյանքերի համակարգված ոչնչացումը: Ողջ աշխարհի ազատության մարտիկները չպետք է թույլ տան, որպեսզի իրենց մտքերում մարի նրանց հիշատակը պատմական տարեգրության մեջ:
Ռուսական վիպասան և խորհրդային բանտարկյալ Ալեքսանդր Սոլժենիցինը նշել է. «Չարիքի մասին լռելիս մենք այն թաղում ենք մեր մեջ այնքան խորը, որ մակերեսին ոչինչ չի երևում, բայց դրանով այն արմատավորվում է և ապագայում աճելու է հազարներով»:
Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որ այս վայրագությունները համընդհանուր չընդունվեն: Միջազգային երիտասարդ դեմոկրատների միությունը կոչ է անում բոլոր ազգերին միանալու աշխարհի 29 կառավարություններին և խորհրդարաններին, ԱՄՆ 43 նահագներին, միասին ընդունելու հայ ժողովրդի, ինչպես նաև ասորիների, հույների և այլ քրիստոնյա ժողովուրդների բռնի տեղահանության և կոտորածի փաստը, ինչն էլ հենց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կոչվում:
Ազատության կոչով,
Միջազգային երիտասարդ դեմոկրատների միության նախագահ՝
Ջեյսոն Ֆ. Էմերթ
@jasonemert
Հայտարարության բնօրինակը՝
http://us8.campaign-archive2.com/…
Ի դեպ, Միջազգային երիտասարդ դեմոկրատների միությունը պահպանողական, դասական լիբերալ, քրիստոնյա-դեմոկրատական և աջակենտրոն քաղաքական երիտասարդական կազմակերպությունների գլոբալ դաշինք է, որոնց միավորում է ազատության ձգտումը: Հիմնադրվել է 1991 թվականին և հանդիսանում է Միջազգային դեմոկրատների միության (IDU) երտասարդական թևը: ՄԵԴՄ արդեն ունի 100-ից ավել անդամներ՝ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
Կազմակերպության պաշտոնական կայքը՝
http://www.iydu-network.org/
Արմեն Արզումանյանը իր շնորհակալությունն է հայտնում Ջեյսոն Ֆ. Էմերթին և ՄԵԴՄ գործընկերներին՝ այս հայտարարության հրապարակման համար:
@armenarzumanyan
#armeniangenocide #demand #neverforget #armenarzumanyan
IYDU statement on Armenian Genocide Remembrance Day
Friends,
On this date, April 24, 1915, began the Armenian Genocide. The International Young Democrat Union remembers the over one million lives systematically exterminated at the hands of the Ottoman Empire. Freedom lovers around the world must not allow their to memory fade from the annals of history.
As Russian novelist and Soviet prisoner Aleksandr Solzhenitsyn stated, “In keeping silent about evil, in burying it so deep within us that no sign of it appears on the surface, we are implanting it, and it will rise up a thousand fold in the future.”
We can no longer allow this atrocity to not be universally accepted. IYDU calls for all nations to join the existing 29 governments and parliaments around the world, alongside the 43 U.S. states, to accept the forced deportation and massacre of the Armenian people, along with Assyrians, Greeks and other Christian people to be called what it is: genocide.
In freedom,
Jason F. Emert
Chairman
International Young Democrat Union
@jasonemert
Աղբյուրը՝ https://www.facebook.com/InstituteofNations/posts/613798288773588:0?__mref=message_bubble