6 տուժած և 1 զոհ. ավտոբուսի պայթյունից տուժածների մասին ԱԻՆ-ի վերջին տվյալները
ОбществоԱպրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են1963 թ. ծնված Հ. Մ.-ը, 1979 թ. ծնված Ա. Ե.ը, 1971 թ. ծնված Հ. Թ.-ը, 2002 թ. ծնված Է. Գ., 2001 թ. ծնված Ա. Մ.-ը, 2001 թ. ծնված Ռ. Խ.-ը:
Ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Է. Գ.-ի և Ռ. Խ.-ի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Ա. Մ.-ը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: