Էստոնականից մինչև Արզումանյան փողոց ընկած հատվածի երկկողմանի երթևեկն անորոշ ժամանակով սահմանափակվել է
ОбществоԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անորոշ ժամանակով կսահմանափակվի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով»: