Ադրբեջանի կրակոցներից Մարտակերտում ենթակառուցվածքներ են վնասվել. Արտակ Բեգլարյան
ОбществоԱդրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Վնասվել են որոշ բնակելի տներ, ենթակառուցվածքներ, համայնքային նշանակության օբյեկտներ: Ակնհայտ է, որ թիրախավորել է ոչ թե զորանոցը, այլ կրակել են այն հատվածների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում: Գործող հանձնաժողովը աշխատանքներ է իրականացնում ճշգրտելու վնասի չափը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է Մատաղիսին, ապա, ըստ նրա, նախնական տվյալներով մեծ վնասներ չկան: «Այնտեղ առանձնատներ չեն վնասվել, բայց վնասվել են գյուղացիների ունեցած գույքը, անասունները»,-հավելեց Արտակ Բեգլարյանը: