Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար
ОбществоՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար: Այն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:«Րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց Վանի հերոսամարտի բացառիկ մի բնօրինակ լուսանկարով, որը ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին և վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից 101 տարի առաջ ճիշտ այս օրերին առգրավված հրանոթները»,- գրել է Դեմոյանը:
Այս լուսանկարը, որն արվել է Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից, ժամանակին տպագրվել է ամերիկյան մամուլում, սակայն բնօրինակը համարվում էր կորած: