Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը սկանդալի պատճառ է դարձել
LifestyleՕրերս անսպասելի աղմուկ է բարձրացել Քեմբրիջի դքսուհու Alexander McQueen-ից հարսանեկան զգեստի շուրջ: Քիչ հայտնի բրիտանացի դիզայներ Քրիստին Քենդալը Հարթֆորդշիրում փոքր ստուդիայից կարող է շուտով համաշխարհային հռչակ ձեռք բերել՝ գրում է Buro24/7-ը:
Քենդալը դատի է տվել Alexander McQueen նորաձևության տանը՝ ընկերությանը մեղադրելով «գողության» մեջ: Դիզայները պնդում է, որ Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստի էսքիզը, որով նա 2011թ. ամուսնացել է Ուիլյամի հետ, կրկնօրինակվել է իր աշխատանքներից մեկից: Քենդալը կարծում է, որ դիզայնը գողացել է հենց Ալեքսանդր ՄաքՔուինը, որը մահացել է 2010թ. սկզբին:
Քրիստին Քենդալը որպես փոխհատուցում պահանջում է 500 հազար ֆունտ ստերլինգ՝ բացի իր մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանությունից: