Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…»-ն արժանացել է «Կինո՝ երեխաների համար» փառատոնի հատուկ մրցանակի
КультураՌուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում ապրիլի 13-17-ը կայացել է «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 20 երկրի, ավելի քան 100 ֆիլմ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից փառատոնին մասնակցում էր ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:
«Կինո՝ երեխաների համար&raqu o; 21-րդ միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսորի ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի` «Լավագույն խաղարակային ֆիլմ-դեբյուտ» անվանակարգում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի դրվատանքին և ջերմ ընդունելությանը: