Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով և միջկառավարական հանձնաժողովի նիստ
ЭкономикаՉեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 25-ին մեկնարկել է Հայաստան-Չեխիա գործարար համաժողովը, որին մասնակցել են 15 ընկերություններ Հայաստանից և շուրջ 50 ընկերություններ Չեխիայից:
Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Գործարար համաժողովը կազմակե րպվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում, որը կայացել է ապրիլի 26-ին:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին երկօրյա այցով Պրահա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել հայ-չեխական առևտրատնտեսական կապերը: Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի մասնակիցների համար կազմակերպել է Հայաստանի գո րծարար և ներդրումային միջավայրին նվիրված շնորհանդես:
Հայաստանը ներկայացնող ընկերությունների գործունեության շրջանակը ներառել է շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներ։ Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։
Պրահայում ապրիլի 26-ին կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմի համանախագահը` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:
Հայկական կողմից հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ինչպես նաև Հայաստանի Զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ք ննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի և Չեխիայի չափագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Պրահայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի, Չեխիայի արտաքին գործերի նախարարի միջազգային տնտեսական հարցերով տեղակալ Մարտին Թլապայի հետ: