«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մրցույթ-փառատոնը մշակութային համագործակցության փայլուն օրինակ է
КультураՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ (Իսրայել), Հայաստան-Իսրայել-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում` ս. թ. ապրիլի 3-29-ը անցկացնում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 անվանակարգով՝ «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ»:
Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ՝ Նորայր Մեհրաբյանը (Հայաստան), Հովհաննես Դիվանյանը (Հայաստան), Հովհաննես Խաչիկյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Ելենա Բարսեգովան (Վրաստան), Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Սուսաննա Մարտիրոսյանը (Հայաստան), Կարինե Առաքելյանը (Հայաստան), Մհեր Մեսրոպյանը (Հայաստան), Մարիամ Աբուլաձեն (Վրաստան), Վլադի Բլայբերգը (Իսրայել), Նոդար Ռավիան (Վրաստան), Վիլլի Վայները (Հայաստան), Եկատերինա Եգորովան (Ուկրաինա):
Հայաստանյան նախընտրական փուլն անցկացվել է ապր իլի 3-4-ը, Երևանում, որին մասնակցել են 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ և վոկալ համույթ: Հայաստանից եզրափակիչ փուլ անցել են 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ:
Վրաստանի և Իսրայելի նախընտրական փուլը կայացել է ապրիլի 25-ին, Թբիլիսիում: Վրաստանը և Իսրայելը ներկայացել են ավելի քան 150–ական մասնակցով:
Մրցույթ-փառատոնի շրջանակում` ապրիլի 27-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կիրականացվի Ֆլեշ մոբ՝ մասնակից խմբերի ներգրավմամբ: Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրը` ապրիլի 28-ին, ժամը 20:00-ին, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:
«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի Գալա-համերգը կկայանա ապրիլի 29-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ապրիլի 26-ին, ժամը 15: 00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի, մամուլի սրահում, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի և «Տերամեդիա» ՀԿ տնօրեն Նելլի Դինովեցկին (Իսրայել), Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, մրցույթ-փառատ ոնի գեղարվեստական ղեկավար Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար, «Պարարվեստ» անվանակարգի հանձնաժողովի անդամ Հովհաննես Դիվանյանը, մրցույթ-փառատոնի երաժշտական ղեկավար Վլադի Բլայբերգը (Իսրայել):