Օրվա բաղադրատոմս. Նրբերշիկով պիցցա
LifestyleԲաղադրամասեր՝
300 մլ կաթ
450 գրամ ալյուր
Բուսայուղ
20 գրամ դրոժ
1 ճաշի գդալ շաքարավազ
Աղ
1 հատ սոխ
1 հատ լոլիկ
Կես կարմիր թարմ պղպեղ
100 գրամ պանիր
8 նրբերշիկ
2 ճաշի գդալ սոյայի սոուս
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
Պղպեղ
Պատրաստման եղանակ՝
Տաք կաթի մեջ լուծել դրոժն ու շաքարավազը։ Ավելացնել բուսայուղ, աղ, ալյուր, միախառնել։
.png)
Սոխը կտրատել, լցնել սոյայի սոուսի մեջ։
.png)
Պղպեղն ու լոլիկը կտրատել, պանիրը քերել։
.png)
Խմորը գրտնակել (մի մասը պահել), քսել տոմատի մածուկը, շարել սոխը, պղպեղը, նրբերշիկը կտրատել, նրբերշիկները փաթաթել խմորի 2րդ հատվածից ստացված գնդիկների մեջ։
.png)
.png)
.png)
Շարել խմորի շրջանագծով։
.png)
Մեջտեղում շարել լոլիկը, լցնել պանիրը, մի քանի կտոր նրբերշիկ։
.png)
Թխել ջեռոցում 200 աստիճանով։
.png)