Գալուստ Սահակյանին նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով
ОбществоՈրոշակի ընդմիջումից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կնախագահի խորհրդարանի լիագումար նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին գրանցումը կազմակերպեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց, որ շարունակում են քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Հարակից զեկուցող, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդես էր գալիս եզրափակիչ ելույթով, երբ ծափահարությունների ներքո դահլիճ մտավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք էլ ենք ողջունում Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանին»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ ընդհատելով ելույթը:
Գալուստ Սահակյանը զբաղեցրեց իր տեղը և նախագահում է նիստը: