Երևանում կտեղադրվեն Սոս Սիսակյանի և Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
ОбществоԵրևանում կտեղադրվեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի և դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծերն ընդունվեցին Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստի ընթացքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյոք դեմ կարծիքներ կան… Երկու նախագծերը միաձայն ընդունվեցին:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Նալբանդյան փողոց հ. 47 հասցեում, իսկ դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը «Երեւանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մուտքի մոտ (Նորք-Մարաշ 9-րդ փողոց հ. 11/62):
Նախագծերը հաստատվեցին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը: