Քաղաքապետարանը փորձում է նոր երթուղային ցանց մշակել. Հենրիկ Նավասարդյան
ОбществоԵրևանում երթուղիների սպասարկում իրականացնելու համար 2012-ից առ այսօր ընդամենը 26 նոր միկրոավտոբուս է ներկրվել:
Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանիքաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտիվարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Կան երթուղիներ, որոնք չեն ցանկանում սպասարկել, կան սպասարկող կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ երթուղին սպասարկելուց: Շահագրգռվածությունն ընկել է: Միայն 2005-ին Երևան քաղաք է ներկրվել 500-ից ավելի նոր միկրոավտոբուս, իսկ 2012-ից առ այսօր` ընդամենը 26-ը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հենրիկ Նավասարդյանը:
Նրա խոսքով` երթուղիներ սպասարկող բազմաթիվ ընկերություններ այսօր սնանկացել են կամ հրաժարվում են սպասարկումից, քանի որ դա արդյունավետ, շահութաբեր չէ:
«Քաղաքապետարանը փորձում է նոր երթուղային ցանց մշակել, սակայն թե երբ կներդրվի այդ ցանցը, դեռևս հայտնի չէ»,- տեղեկացրեց Հենրիկ Նավասարդյանը:
Նրա խոսքով` օրական քաղաքացիներին սպասարկում է 1200 միկրոավտոբուս և 450 ավտոբուս: «Երթուղային ցանցում պետք է փոփոխություններ կատարվեն, և միկրոավտոբուսներն աստիճանաբար փոխարինվեն ավտոբուսներով: Ժամկետներ հնարավոր չէ նշել»,-հավելեց նա: