Խնկունու բույրը բարելավում է հիշողությունը 75 տոկոսով
LifestyleԽնկունին (rosemary) դարեր շարունակ հայտնի է եղել բժշկության մեջ իր օգտակար հատկություններով։ Խնկունու մեջ պարունակվող կարսոնիկ թթուն կանխում է ուղեղի վրա ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը, պաշտպանում է մարմնի բջիջները և ԴՆԹ-ն։
Այն նաև պաշտպանում է ացետիլխոլինը, որը հայտնի է որպես ուղեղի բջիջները խթանող և հիշողությունը բարելավող միջոց։ Խնկունու յուղի բույրը մարդկանց մոտ բարելավում է հիշողությունը 60-75 տոկոսով։
Հին Հունաստանում ուսանողները քննությունների ժամանակ բարձի տակ դնում էին խնկունու տերևներ՝ հիշողությունը խթանելու համար։ Այսօր ևս խնկունին բավական տարածված է բժշկության մեջ և կիրառվում է նաև որպես գլխացավերից ազատվելու միջոց։