Քենսինգթոնյան պալատն Օբամաների այցից առաջ հեռացրել է կտավին կից «նեգր» գրառումը (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի նստավայրի` Քենսինգթոնյան պալատի աշխատողները Բարաք և Միշել Օբամաների այցից առաջ պատից կախված կտավներից մեկի մոտից հեռացրել են հուշատախտակը, որի վրա գրված է եղել «նեգր» բառը:
«Նեգր սպասավորը» խորագրով կտավը, որում պատկերված է սևամորթ մի տղա, կախված է եղել այն սենյակում, որտեղ թագավորական ընտանիքի անդամները պետք է ընդունեին Միացյալ Նահանգների նախագահին ու նրա տիկնոջը: Ենթադրելով, որ կտավի անվանումը կրող հուշատախտակը կարող է վիրավորական լինել հարգարժան հյուրերի համար` պալատի աշխատողները հեռացրել են այն` դրա տեղը դնելով ծաղկաման:







