Ավոկադո, սպանախ և կոճապղպեղ՝ օրգանիզմը լավագույնս թունազերծելու համար
LifestyleՕրգանիզմը թունազերծելու գործընթացը, ըստ էության, նշանակում է արյան մաքրում։ Օրգանիզմը հեռացնում է թույները երիկամների, թոքերի, աղիների, մաշկի միջոցով։ Օրգանիզմը թունազերծելով Ձեզ կպաշտպանեք բազմաթիվ հիվանդություններից, կլինեք առավել հանգիստ և էներգիայով լի։
Այս բաղադրատոմսը լավագույնս կմաքրի ու կթունազերծի օրգանիզմը, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղ
• 1 ճաշի գդալ խնձորի քացախ
• 1 ճաշի գդալ մեղր
• Մեկ բուռ մաղադանոս և անանուխ
• Կես ավոկադո
• Կես բաժակ ջուր
• 50գ սպանախ
Ավոկադոն կեղևահանել և կտրատել, բոլոր բաղադրիչները, բացի մեղրից ու կոճապղպեղից, լցնել բլենդերի մեջ և հարել, այնուհետ ավելացնել մեղրն ու կոճապղպեղը և կրկին մի փոքր հարել։
Խմել այս խառնուրդը առավոտյան՝ մինչև նախաճաշը։ Այս ըմպելիքը կարելի է խմել 1 շաբաթ շարունակ և դադար տալ։