Առաջին ամուսնությունս 25-ում եղավ, գուցե երկրորդն էլ 35-ում լինի. Իվետա Եդիգարյանը՝ ծննդյան 35-րդ տարեդարձի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 26-ին, դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանը նշում էր, իր խոսքով, փաստաթղթային 35, բայց իրականում 25-ամյակը: Դերասանուհին ինքն իրեն իր փաստաթղթային տարիքում չի զգում.
«Երեկ նշում էի 35-ամյակս, բայց տարիքս ինձ համար միայն փաստաթուղթն է հիշեցնում: Ինձ համար երեկ իմ 25-ամյակն էր. ինձ շատ երիտասրադ եմ զգում ու չեմ համակերպվում տարիքիս հետ: Այո, 35-ը կնոջ համար լավ տարիք է, բայց միեւնույն է, ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում ու մտածելով, որ մեծանում եմ, ինչ որ իմաստով սկսում եմ տխրել: Բացի այդ, որքան մտածես, որ մեծանում ես, այնքան կսկսես ապրելակերպդ ծանրացնել, իսկ ես այդպիսի մարդ չեմ»,- Life.panorama.am-ին պատմեց Իվետան:
Նա ծննդյան օրը նշել է հին ու նոր ընկերների շրջապատում.
«Մինչ ուշ գիշեր ինձ շատ հարազատ մարդկանց հետ միասին նշեցինք ծննդյանս օրը: Իսկապես երեկ ինձ լիարժեք էի զգում, քանի որ շուրջս տեսնում էի ինձ համար շատ թանկ մարդկանց»,- նշեց նա ու առանձնացրեց դստեր շնորհավորանքը.
«Աղջիկս հենց աչքերը բացեց, համբուրեց ինձ եւ շնորհավորեց, ու դա ամենաթանկն էր ինձ համար. Ամեն անգամ նրան նայելիս հասկանում եմ, որ շատ մեծ հարստություն ունեմ, որ կյանքս իմաստավորված է հենց նրանով»:
Շարունակությունը՝ այստեղ: