Այս գիշեր Ադրբեջանի կրակոցներից վիրավորվել է 3 հայ զինծառայող
ОбществоԱդրբեջանական զինուժի կողմից ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կա մավոր Խաչատրյանը:
«Երեք վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Դա չի նշանակում, որ կյանքին վտանգ է սպառնում, պարզապես վիրավորվելու աստիճանն է այդպիսին: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածք ազդոսկրի հատվածում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ այս գիշեր կյանքին վտանգ սպառնացող վիրավորման դեպք չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքովհակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվհրետակոծությունները շարունակվել են նաև ապրիլի 26-իլույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում`ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվելՄարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով`մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: