Վարչապետն ակնկալում է, որ գազի սակագնի նվազումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազման
ЭкономикаՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արդեն հայտարարել է, որ գազի սակագինը նվազեցնելու հայտով կդիմի Հանրային ծառայու թյունները կարգավորող հանձնաժողովին:
«Թե ինչ արդյունք կունենանք, կքննարկի անկախ հանձնաժողովը, սակայն նախնական իրենց մոտեցումն է, որ բնակչության համար գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամից կիջեցվի մոտ մինչեւ 146 հազար դրամ: Նաեւ 10 հազար խմ ավել ծախսողների համար սակագինը 277 դոլարից կնվազի մինչեւ 256-256 դոլարի: Իհարկե, առավել ճշգրիտ վերջնական արդյունքը հանձնաժողովը կքննարկի եւ կտրամադրի հանրությանը»,- նշեց վարչապետը:
Վարչապետը հավելեց, որ ինքն ակնկալում է, որ գազի սակագնի նվազեցումը ինքնաբերաբար հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագին նվազեցման: «Ես ուղղակի համոզված եմ եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի»,- եզրափակեց վարչապետը: