Ծրագրային բյուջետավորման պարագայում Վերահսկիչ պալատը գնահատելու է ծրագրերի արդյունավետությունը
ЭкономикаՀՀ կառավարության կողմից ծրագրային բյուջետավորման համակարգին լիովին անցնելու պարագայում Վերահսկիչ պալատի առաքելությունն է լինելու իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը:
«Մեր խնդիրն է լինելու գնահատել, վերլուծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, արդյոք դրանք իրագործելուց հետո կառավարությունն իր առջև դրված նպատակին հասել է, արժե այդ ծրագրերը շարունակել, թե ոչ»,- ապրիլի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` հավելելով, որ կառավարությունն անցում է կատարում 100-տոկոսանոց ծրագրային բյուջետավորմանը:
Պաշտոնյան նկատեց, որ ծրագրային բյուջետավորումը ցանկացած երկրի համար է կարևոր է` հասկանալու իր առաջնահերթությունները, ըստ այդմ` ծրագրեր մշակելու և դրանք կյանքի կոչելու համար:
«Սա կարևոր է այն առումով, որ ամեն երկիր, ելնելով իր տնտեսական շահերից ու իր գործընկերների հետ փոխհարաբերություններից, որոշում է իր երկրի առաջնահերթությունները ու միջոցներ հատկացնում այդ ուղղություններով: Ոլորտներն ընտրում է կառավարությունը, մշակում ծրագրեր, որոնք հաստատվում են օրենսդիր մարմնի կողմից ու իրագործվում: Վերահսկիչ պալատի դերն էլ այդ ծրագրերի արդ յունավետությունը գնահատելն է»,-ասաց պաշտոնյան:
Իշխան Զաքարյանի խոսքով` ծրագրային բյուջետավորմանն անցնելով` Հայաստանը մոտենում է INTOSAI-ի սկզբունքներին: