Թեստ. ինչ է պատմում Ձեր մասին աչքերի գույնը
LifestyleԿապույտ աչքեր
Կապույտը համարվում է աչքերի ամենագեղեցիկ գույնը: Կապույտ աչքեր ունեցող մարդիկ գրավիչ են: Կապույտ աչքերն ասոցացվում է երիտասարդության հետ: Կապուտաչյա մարդիկ հակված են երկարատև ռոմանտիկ հարաբերությունների: Նրանք բարի են, խելացի և խաղաղասեր:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքերը կարծես լցված լինեն առեղծվածներով և ասոցացվում են կախարդանքի հետ: Կանաչ աչքերով մարդիկ սովորաբար հետաքրքրասեր են և խելացի: Նրանք ունեն կյանքի յուրահատուկ պատկերացում և ձգտում են իրադարձություններով լի կյանք ունենալ: Նրանք նաև խանդոտ են:
Դեղնավուն աչքեր
Նմանատիպ աչքերի գույն ունեցող մարդիկ հազվադեպ են հանդիպում: Նրանք սիրում են ուրախացնել մարդկանց, ինչպես նաև մխիթարել նրանց: Նրանք սիրում են մարդկանց, չեն սիրում քննադատել: Նրանց համար կյանքում ամենակարևորը ընտանիքի պաշտպանվածությունն ու միասնականությունն է:
Շագանակագույն աչքեր
Նրանք շատ ուրախ են և կարողանում են ուրախացնել նաև շրջապատին: Շագանակագույն աչքեր ունեցողները համառ են, նրանցից լավ ղեկավարներ դուրս կգան: Նրան սիրում են բնությունը: Նրանք գեղեցիկ են և սիրում են անսովոր հարաբերություններ, որոնք կտևեն ոչ այնքան երկար:
Սև աչքեր
Սև գույնը նույնպես հազվադեպ գույն է: Սև աչքերով մարդիկ վստահելի են և պատասխանատու: Չեն սիրում պատմել իրենց մասին, այդ պատճառով նրանց համարում են փակ մարդիկ: Բացի այդ նրանք նաև կրքոտ և զգացմունքային են: Միշտ օգնում են իրենց ընկերներին: Նրանք լավատես են և չեն հանգստանա մինչև ցույց չտան իրենց ողջ ունակությունները, երբ նրանցից ինչ-որ բան են պահանջում:
Մոխրագույն աչքեր
Նրանք մյուսներից ավելի իմաստուն են: Նրանք ագրեսիվ չեն, զգացմունքային են: ՍԻրում են երկարատև հարաբերություններ՝ մեծ սիրո ուղեկցությամբ:
Աղբյուր` Inchuzem.am