Կառավարությունը շարունակում է մի շարք ծրագրերով աջակցել գյուղացիական տնտեսություններին
ЭкономикаԿառավարությունն ամեն տարի գյուղացիական տնտեսություններին օժանդակում է մի շարք ծրագրերով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին: «Այս տարի ևս բացառություն չէ:
Մենք հանրապետության բոլոր մարզերից հավաքում ենք գյուղացիական տնտեսությունների պահանջարկը՝ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի, ինչպես նաև վարկերի, իսկ կառավարությունում ծրագրեր են մշակվում՝ գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութ, սերմ և դիզվառելիք տրամադրելու համար»,- նշեց Կարապետյանը:
Նախարարը նշեց, որ այդ հարցը կառավարությունում քննարկվել է այս տարվա հունվարին: «Գյուղացիական տնտեսությունների պահանջով ամբողջապես հանրապետություն է ներկրվել գարու, արտույտի, կորնգանի սերմեր, ինչպես նաև ցորենի էլիտային սերմերը: Սերմերը բաշխվել են բոլոր գյուղացիական տնտեսություններին: Բարձրադիր գոտիներում գարնանացանը դեռևս շարունակվում են: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար տրամադրվում են նաև սուբսիդավորվող վարկեր»,- ասաց Կարապետյանը: